Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ըստ Hindustan Times-ի՝ մտքերի հանգամանալից փոխանակում է եղել տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների, դրանց թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։

«Ես վերահաստատեցի խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման՝ Հնդկաստանի լիակատար աջակցությունը: Մենք նաև քննարկել ենք իրավիճակը Բանգլադեշում և ընդգծել բնականոն կյանքն արագ վերականգնելու և փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը»,- գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

Ըստ Կառավարության հայտարարության՝ Մոդին բարձր է գնահատել Բայդենի «ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդկանց միջև ամուր կապերի ընդհանուր արժեքների վրա հիմնված խոր նվիրվածությունը Հնդկաստան-ԱՄՆ Համապարփակ ռազմավարական գործընկերությանը»:

Բայդենի հետ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ իր զրույցի ընթացքում Մոդին կրկնել է Հնդկաստանի հետևողական դիրքորոշումը երկխոսության և դիվանագիտության օգտին և խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնմանը լիակատար աջակցություն հայտնել։