Ռոբերտ Քենեդի կրտսերը, ով ԱՄՆ-ի նախընտրական մրցարշավին մասնակցել է որպես անկախ թեկնածու, ասել է, որ կզբաղեցնի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնը, եթե նման առաջարկ արվի։
«Այո, ես կհամաձայնեի», - ասել է նա ամերիկացի լրագրող Թակեր Քարլսոնին տված հարցազրույցում: «Բայց ես երբեք չէի հաստատվի Սենատի կողմից [այս պաշտոնի համար]»:
Քենեդի կրտսերի խոսքով՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները «պաշտպանվում են Սենատի շատ հզոր հանձնաժողովների կողմից»: «Ես շատ վտանգավոր կլինեի այդ հանձնաժողովների մարդկանց համար»,- հավելել է նա։
Անցյալ շաբաթ Քենեդի կրտսերը հայտարարեց, որ դադարեցնում է իր նախընտրական արշավը և սատարում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին նախագահական մրցավազքում:





























