Ուֆայում թիվ 21 քաղաքային կլինիկական հիվանդանոցի հիվանդները բողոքել են գինեկոլոգի կաբինետում տեղադրված հսկողության տեսախցիկից։ Սարքը գտնվում է անմիջապես քննական ամբիոնի դիմաց, անձնակազմը խնդրում է ստորագրել «տեսանկարահանման համաձայնության» փաստաթուղթը:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռադիկ Նադիրգուլովն ասել է, որ տեսախցիկները տեղադրվել են ընդունման բաժանմունքի անցումային հատվածներում և քննասենյակներում՝ համաձայն կառավարության որոշման, որը վերաբերում է «հաստատությունների հակաահաբեկչական անվտանգությանը»։

«Տեսանկարահանման տվյալների հասանելիությունը խստորեն սահմանափակ է և կարող է ապահովվել միայն իրավապահ մարմինների և դատարանի հրամանով», - ասել է Նադիրգուլովը Podem հեռուստաալիքին, հաղորդում է The Moscow Times-ը: