Ամերիկյան Օրեգոն նահանգի Թուալաթին քաղաքի գրասենյակներից մեկում տեղի ունեցած հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», միջադեպի արդյունքում եւս երկու մարդ է վիրավորվել։
Associated Press-ի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել թմրանյութերի ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայում. զինված տղամարդը սկզբում կրակել է մի կնոջ վրա եւ վիրավորել եւս երկուսին, իսկ հետո ինքնասպան է եղել։ Զոհվածների եւ վիրավորների անունները դեռեւս հայտնի չեն։ Երկու վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանց վիճակ մասին տեղեկություններ եւս չկան։
Legacy MetroLab լաբորատորիայում անցկացվում են օրգանիզմում թմրանյութերի եւ ալկոհոլի առկայության ուսումնասիրություններ, այդ թվում՝ գործատուների պատվերով։ Աշխատողների թիվն այստեղ փոքր է՝ ընդամենը վեց աշխատակից, հայտնում է Infox.ru-ն։


























