Մեծ ակնկալիքներ կան, որ այս շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Բելգրադ կատարելիք այցի ընթացքում Ֆրանսիան և Սերբիան միլիարդավոր եվրոյի գործարք կկնքեն բալկանյան երկրին կործանիչներ մատակարարելու համար, գրում է Ֆրանսպրես գործալությունը։
Ֆրանսիայի նախագահը հինգշաբթի երկօրյա այցով կմեկնի Սերբիա, որտեղ Rafale կործանիչների գործարքը թափ է հավաքում: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ հույս ունի այս շաբաթ համաձայնագիր ստորագրել:
Ըստ Վուչիչի՝ ֆրանսիական Rafale ինքնաթիռների գնման գործարքը կլինի այցի ընթացքում ստորագրված մի քանի համաձայնագրերից մեկը։
Հարցազրույցում Վուչիչը հայտարարել է, որ վաղվա հանդիպմանը Հազարավոր հարցեր կան քննարկելու «Կան բազմաթիվ փոխըմբռնման հուշագրեր և պայմանագրեր, որոնք մենք պատրաստվում ենք ստորագրել վաղը»,-նշել է նա։ Ես հավատում եմ, որ մենք հաջողությամբ կավարտենք մեր ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերը, ինչը նշանակում է, որ Սերբիան կարող է դառնալ Rafale ակումբի անդամ, և սա վիթխարի պայմանագիր է»։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում աղբյուրը հայտնել է, որ «ինտենսիվ քննարկումները» շարունակվում են և հույս է հայտնել, որ Մակրոնի այցի ընթացքում հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել։
Ըստ Ֆրանսպրես գործալության՝ վերջին տարիներին Ֆրանսիան ամրապնդում է իր տնտեսական կապերը Սերբիայի հետ։
Ֆրանսիական Vinci ընկերությունը երկար տարիներ ղեկավարում է Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայանի վերակառուցումը, իսկ ֆրանսիական ընկերությունները մտադիր են մայրաքաղաքի մետրոյի առաջին կայարան, ինպես նաև ժամանակակից կեղտաջրերի մաքրման կայան կառուցել։





























