Այսօր ժամը 15-ին Հայ ազգային կոնգրեսը աշխատանքային խորհրդակցություն է անցկացնելու, որտեղ քննարկելու է Կոնգրեսի ռազմավարության և մարտավարության հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը, որին մասնակցելու են ինչպես ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ու քաղխորհրդի անդամները, այնպես էլ տարածքային կառույցների ղեկավարները, -ելույթով հանդես է գալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ ընդդիմության սեպտեմբերի 18-ի հանրահավաքից հետո, Կոնգրեսը հայտարարեց, որ ժամանակավորապես դադար է վերցնում եւ ասպարեզը թողնում է մյուս ուժերին:

Նշենք նաեւ, որ երեկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ այդ խորհրդակցությունը բեկումնային կլինի շարժման մարտավարության առումով, պատասխանել էր. «Կարող է լինել բեկումնային, կարող է չլինել բեկումնային։ Ես ոչինչ կանխավ չեմ կարող ասել»: