Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, որը գլխավորում էր վարչապետ Ֆումիո Կիսիդան, լուծարման փաստաթղթեր է ներկայացրել վարչական գործերի եւ հաղորդակցությունների նախարարություն։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Այսպիսով, խորհրդարանական խումբը պաշտոնապես սկսել է լուծարման գործընթացը։ Այս մասին որոշումն ընդունվել է դեռ տարեսկզբին, դրանով իսկ այնտեղից դուրս եկած Կիսիդան ակնկալում էր վերականգնել կուսակցության հանդեպ Ճապոնիայի բնակչության վստահությունը, որը սասանվել էր ֆինանսական հաշվետվողականության խախտումների շուրջ ծագած սկանդալի պատճառով։ 2024թ. հայտարարվել է ԼԴԿ երկու այլ ազդեցիկ խմբակցությունների լուծարման մասին, որոնցից մեկը կենդանության օրոք գլխավորում էր վարչապետ (2006-2007, 2012-2014, 2017-2018, 2018-2019, 2019-2020թթ.) Սինձո Աբեն։

2023թ. Ճապոնիան ցնցվեց քաղաքական սկանդալից քաղաքական նվիրատվությունների շուրջ խախտումների սկանդալից։ ԼԴԿ ներկուսակցական խմբերն իրենց անդամների համար սահմանում էին միջոցների հավաքման նորմատիվներ վճարովի հավաքներում տոմսերի վաճառքի միջոցով։ Եթե խմբակցության անդամներից որեւէ մեկը գերակատարում էր նորմը, տարբերությունը վերադարձվում էր նրան՝ առանց ֆինանսական հաշվետվության։ Սկանդալի պատճառով իրենց պաշտոններից զրկվեցին 15 քաղաքական գործիչներ, ներառյալ նախարարներ, պետնախարարներ, փոխնախարարներ եւ ԼԴԿ ղեկավարության ներկայացուցիչներ։

Սկանդալը լրջորեն վնասել էր ընտրողների վստահության վարկանիշը Կիսիդայի կառավարության հանդեպ, ինչն էլ կանխորոշել է ԼԴԿ նախագահի պաշտոնում չվերընտրվելու նրա որոշումը։ Նոր նախագահի ընտրությունները, որը կդառնա հաջորդ վարչապետը, տեղի կունենան սեպտեմբերի 27-ին։