Ըստ Շվեդիայի առողջապահական իշխանությունների հայտարարած հանձնարարականների՝ երկու տարեկանից փոքր երեխաները պետք է ընդհանրապես խուսափեն էկրաններից, իսկ դեռահասները պետք է օրական երեք ժամից ավելի էկրանին չնայեն, գրում է բրիտանական The Guardian-ը։
Ծնողները և խնամակալներին խորհուրդ է տրվում մտածել՝ ինչպես են էկրաններն օգտագործում իրենց երեխաների հետ: Ուղեցույցներում առաջին անգամ նշվում է, որ Շվեդիայի հանրային առողջության Folkhälsomyndigheten վարչությունը նախանշել է, թե ինչպես ծնողները պետք է կարգավորեն կինոյի համար հատկացված ժամանակը:
2-5 տարեկան երեխաների համար պետք է սահմանել առավելագույնը մեկ ժամ էկրանային ժամանակ, իսկ 6-12 տարեկան երեխաները պետք երկու ժամից ավելի չնայեն էկրանին:
13-18 տարեկաններն առավելագույնը երեք ժամ պետք է հետևեն էկրանին: Սա շվեդ երեխաների և պատանիների ներկայիս էկրանի միջին ժամանակի համեմատ կտրուկ կրճատում է, ըստ որի 9-12 տարեկան երեխաներին թույլատրվում է օրական չորս ժամ էկրանային ժամանակ, իսկ 17-18 տարեկաններին՝ ոչ ավելի, քան օրական յոթ ժամ՝ չհաշված դպրոցական պարապմունքների համար հատկացվող էկրանային ժամանակը:
Առողջապահական գործակալությունը երեխաներին միաժամանակ խորհուրդ է տվել քնելուց առաջ էկրանից հեռու մնալ, իսկ գիշերը դրանք ննջասենյակներում առհասարակ չթողնել։
«Երեխաների առողջությունն այն գինն է, որի դիմաց տեխնոլոգիական ընկերությունները շահույթ են ստանում»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:





























