Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան ցանկանում է խորացնել իր կապերը Կահիրեի հետ բնական գազի և միջուկային էներգիայի վերաբերյալ:
Ըստ Reuters-ի՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը հայտարարել է, որ երկու երկրները վերահաստատել են առևտրի, պաշտպանության, առողջապահության, էներգետիկայի և շրջակա միջավայրի ոլորտներում բարելավելու իրենց հանձնառությունը:
Երկու երկրների նախարարները առաջնորդների հայտարարություններից առաջ մի շարք համաձայնագրեր են ստորագրել։





























