ԵՊՀ-ում այսօր հյուրընկալել ենք Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Այցելության շրջանակում պարոն Սխինասը մեր ուսանողների համար հանդես է եկել դասախոսությամբ` ներկայացնելով Հայաստանի և ԵՄ-ի գործընկերային հարաբերություններն ու համագործակցության զարգացման միտումները»,- գրել է նա։





























