Շվեդիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային 443 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին՝ ներառյալ հարվածային ինքնաթիռները և հակաօդային պաշտպանության համակարգերը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Պաշտոնական Ստոկհոլմը միաժամանակ նշել է, որ առայժմ Ուկրաինա կործանիչներ ուղարկելու ծրագրեր չկան։
Ներկայիս փաթեթը ներառում է ծովային դեսանտի վեց միավոր CB90 նավ (Combat Boat 90) և շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք նախկինում փոխանցված զենքի համար, ներառյալ CV90 հետևակի մարտական մեքենան: Բացի դրանից, փաթեթը ներառում է լրացուցիչ հակատանկային AT4 կայանքներ։





























