Կակաոյի միջազգային կազմակերպությունը (ICCO) հայտարարել է 2023/24 մարքեթինգային տարվա արդյունքում կակաոյի հատիկների գլոբալ դեֆիցիտի կանխատեսումների մեծացման մասին, հայտնում է Agroexport-ը։
Ներկայումս դեֆիցիտի գնահատականը կազմում է 462 հազար տոննա, ինչը 5,2 տոկոսով ավելի է նախորդ կանխատեսումից։ Սպասվում է, որ այս սեզոնում կակաոյի հատիկների համաշխարհային արտադրությունը կնվազի 14,2%-ով և կկազմի 4,3 մլն տոննա, ինչը պայմանավորված է հիմնական մատակարար հանդիսացող Արևմտյան Աֆրիկայում բերքի անկմամբ:
Գործոնները, ինչպիսիք են եղանակային անբարենպաստ պայմանները, ծեր ծառերը, վնասատուները և հիվանդությունները, ազդել են սեզոնի ընթացքում կակաոյի աճեցման հիմնական տարածքներում արտադրության վրա, հաղորդում է Agence Ecofin-ը:
Կակաոյի հատիկների գինը Միջմայրցամաքային բորսայում (ICE) օգոստոսի 30-ին կազմել է 9666 ԱՄՆ դոլար մեկ տոննայի դիմաց՝ 2,3 անգամ գերազանցելով 2023 թվականի միջին գինը։





























