BMW-ն ներկայացրել է «լիցքավորված» M5 Touring-ի ունիվերսալի երրորդ սերունդը։ Նոր արտադրանքը հագեցվել է սեդանի նման հիբրիդային ուժակայան, որը մոդելին հնարավորություն է տալիս մինչև 305 կիլոմետր ժամ արագություն զարգացնել: Ընդ որում, ունիվերսալը 63 կիլոգրամով ավելի ծանր է ստացվել։ Բավարական ապրանքանիշը մոդելի պատվերներ է ընդունել։ Ըստ motor.ru-ի՝ Միացյալ Նահագների, Կանադայի և Մեծ Բրիտանիայի բնակիչները M5 Touring-ը կկարողանան ձեռք բերել 145 հազար դոլարով։
Սովորական ունիվերսալի համեմատ M5-ն առջևում 75 միլիմետրով ավելի լայն է, իսկ հետևի մասում՝ 48 միլիմետրով: Արդեն հիմնական կոմպլեկտավորման մեջ մոդելը հագեցվել է ադապտացված կախոցով, ակտիվ ղեկային կառավարում, հետնամասի սպորտային դիֆերենցիալ, ինչպես նաև 20 և 21 դյույմ տրամագծով տարբեր չափերի անիվներ: Ածխածնա-կերամիկական արգելակները ներառված չէ հիմնական փաթեթում և տեղադրվում են հաճախորդի ցանկությամբ՝ հավելավճարի դիմաց:
Ուինվերսալի ծալովի ծածկոցի տակ հիբրիդային ուժային համակարգ է, որը 4,4 լիտրանոց V8-ը ներառում է 585 ձիաուժ հզորությամբ և 197-անոց էլեկտրաշարժիչ։ Այսպիսով, համակարգի հանրագումարային հզորությունը կազմել է 727 ձիաուժ։ Շարժահաղորդման (տրանսմիսիայի) մեջ օգտագործում է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփ: Ժամում 100 կմ արագության դեպքում Նոր մեքենան է թափ է հավաքում 3,6 վայրկյանում, ինչը 0,1 վայրկյանով ավելի դանդաղ է, քան M5 սեդանը: Առավելագույն արագությունը էլեկտրոնային եղանակով սահմանափակվում է ժամում 250 կիլոմետրով: Սակայն հավելյալ վճարի դիմաց այն կհասցվի ժամում 305 կիլոմետրի։
Բացի դրանից, M5 Touring-ը կարող է երթևեկել բացառապես էլեկտրական էներգիայով: Այս դեպքում մեքենայի առավելագույն արագությունը կկազմի ժամում 140 կիլոմետր։ 18,6 կիլովատ/ժամ հզորությամբ մարտկոցի շնորհիվ ուինվերսալն առանց վերալիցքավորման կհաղթահարի մինչև 67 կիլոմետր։ Բացի դրանից, վարորդը լիաքարշակը և կայունացման համակարգը կարող է անջատել։





























