Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարություն է տարածել՝ Լիբանանում կապի պայթյունի առնչությամբ, հայտնում է Al Jazeera-ն։

«Երեքշաբթի 17.09.2024-ին մոտավորապես 15:30-ին պայթել են «Հըզբոլլահ»-ի տարբեր ստորաբաժանումների և հաստատությունների մի քանի աշխատակիցների պատկանող հաղորդագրությունների ստացման՝ «փեյջեր» կոչվող մի քանի սարքեր», - ասվում է շարժման հայտարարության մեջ:

«Այս պայթյունները, որոնց աղբյուրները դեռևս անհայտ են, դարձել են մի աղջկա և երկու եղբայրների տառապալից մահվան, ինչպես նաև մեծ թվով մարդկանց վիրավորման պատճառ»,-ասված է հաղորդագրությունում։

Շարժումը նշել է, որ իրավասու մարմինները ներկայում ​​լայն հետաքննություն են անցկացնում՝ պարզելու համար այս համաժամանակյա պայթյունների պատճառները»։

«Բացի դրանից, բժշկական և առողջապահական հաստատությունները Լիբանանի տարբեր շրջանների մի շարք հիվանդանոցներում օգնություն են ցուցաբերում վիրավորներին և տուժածներին»,-ասված է շարժման հայտարարության մեջ: