Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պաշտոնապես սկսել է նախընտրական քարոզարշավը։ Դիմելով քաղաքացիներին՝ նախագահն ասել է, որ Մոլդովայի քաղաքացիները ցանկանում են, որ իրենց ընտանիքներն ու երեխաները ունենան արժանապատիվ և ազատ կյանք, գրում է deschide.md-ը։

«Ուզում ենք իմանալ, որ մեր երեխաները ինչ մասնագիտություն էլ ընտրելու լինեն, նրանք վստահ կլինեն իրենց ապագայի վրա: Մենք միասնական ենք մնում՝ ի հեճուկս մեզ պառակտելու փորձերին»,- ըստ Point.md-ի՝ ասել է Մոլդովայի նախագահը:

Սանդուն միաժամանակ նշել է, որ Մոլդովայի քաղաքացիները գերադասում են աշխատել, ոչ թե մի կողմ նստել: Ըստ նախագահի՝ նրանք հուսահատության փոխարեն ընտրում են հույսը:

«Մոլդովայի Հանրապետությանն առջևում անվտանգ ճանապարհ է։ Այն, ինչ չորս տարի առաջ անհնար էր թվում, այժմ ավելի քան երբևէ մոտ է իրականությանը»,- հավելել է նա: