Ժողովրդա-ազատագրական բանակը վճռական միջոցներ կձեռնարկի՝ «Թայվանի անկախության» հասնելու ցանկացած պառակտիչ փորձին վեևջ տալու համար, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Չժան Սյաոգանգը։

Ի պատասխան Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերը մեկնաբանելու խնդրանքին՝ Չժան Սյաոգանգը հայտարարել է, որ Ժողովրդա-ազատագրական բանակը  կշարունակի մեծացնել ռազմական պատրաստությունը և բարելավել իր մարտունակությունը, հայտնում է Xinhua-ն։

«Պահանջում ենք, որ ամերիկյան կողմն անկեղծորեն կատարի «Թայվանի անկախության» աջակցությունից հրաժարվելու իր պարտավորությունը և դադարեցնի Թայվանին ցանկացած ձևով զինելու գործընթացը», - հավելել է նա։