Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն աշխատանքից ազատել է հետախուզության գլխավոր վարչության պետի՝ Կիրիլ Բուդանովի երկու տեղակալներին՝ Վիկտոր Զայցևին և Իգոր Օստապենկոյին և մտադիր է լայնածավալ կադրային «զտումներ» ձոռնարկել, ըստ «Украинская правда»-ի՝ հայտնել են  ՊՆ-ի ներկայացուցիչները։

Ըստ աղբյուրներից մեկի՝ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալները պաշտոնանկ են արվել մոտ մեկ շաբաթ առաջ։ Ազատման մասին որոշումը չի համաձայնեցվել անձամբ Բուդանովի հետ։ Ըստ գործակալության զրուցակցի՝ այդ որոշումը նախարարի նախաձեռնությունը չէ:

Մեկ այլ աղբյուր նշել է, որ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը մտադր է կամ արդեն իսկ աշխատանքից ազատել է մոտ 20 գեներալների ու պաշտոնյաների։ Իբրև գլխավոր պատճառ է նշվում  «անարդյունավետությունը, խորհրդային մոտեցումը և ոլորտներում աշխատանքի արդյունքի բացակայությունը»։