Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք է անցկացրել Ազատության հրապարակում: Հավաքից հետո տեղի է ունեցել ջահերով երթը դեպի Ռուսաստանի դեսպանատուն:

ՌԴ դեսպանատան մոտ  Բեւեռի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ՌԴ-ին եւ իշխանություններին մեղադրելով Արցախում մեկ տարի առաջ տեղի ունեցած հայաթափման եւ Արցախը Ադրբեջանին հանձնելու համար: Նրանք  Ռուսաստանին եւ ՀՀ իշխանությանը մեղադրել են նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը  Ադրբեջանին հանձնելու ձգտման մեջ:

 Այնուհետեւ Բեւեռի անդամները եւ համակիրները երթով Հանրապետության հրապարակով վերադարձել են Ազատության հրապարակ: Երթն ու հավաքն առանց միջադեպերի է անցել: