Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովը 68-րդ նստաշրջանում 65 կողմ ձայնով հավանություն է տվել «Ուկրաինայում միջուկային անվտանգությունը, պաշտպանվածությունը և երաշխիքները» բանաձևին։ Փաստաթուղթը համահեղինակել են գործակալության անդամ 52 երկրներ։
Ըստ գերմանական Deutsche Welle պարբերականի՝ է փաստաթղթում նշվում է, ուկրաինական ատոմակայանները, դրանց թվում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը, պետք է գործեն Ուկրաինայի լիակատար ինքնիշխան վերահսկողության ներքո։
ԱԷՄԳ-ն կոչ է անում անհապաղ դուրս բերել ռուս զինվորականներին և այլ անձնակազմին Զապորոժիե ԱԷԿ-ի տարածքից և դրա անվտանգությունն ապահովելու համար ատոմակայանը վերադարձնել Կիևի վերահսկողությանը։
Միաժամանակ, քանի դեռ Զապորոժժիայի ԱԷԿ-ը չի վերադառնա Ուկրաինայի վերահսկողության տակ, Ռուսաստանը պարտավոր է ԱԷՄԳ-ին կայանի բոլոր օբյեկտների անսահմանափակ մուտքի հնարավորություն ապահովել: ԱԷՄԳ-ն իր հերթին պարտավորվում է հանուն միջուկային օբյեկտների անվտանգ շահագործման համար շարունակել քաղաքական, ֆինանսական, նյութատեխնիկական և աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։





























