Եմենի հութիների պաշտպանության նախարար Մուհամեդ Նասեր ալ-Աթիֆին հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է արձակել շատ ավելի հրթիռներ, այդ թվում՝ հիպերձայնային բալիստիկ հրթիռներ և պայթուցիկով լիցքավորված անօդաչուներ, որոնք ավելի վաղ օգտագործել են Իսրայելին հարվածելու համար՝ ի աջակցություն պաղեստինցիների, հայտնում է Al Jazeera-ն։
«Ինչպես մենք թակեցինք օկուպացված Յաֆոյի և Ում ալ-Ռաշրաշի դռները, մենք կշարունակենք ոչնչացնել սիոնիստների որջերը,- հայտարարել է ալ-Աթիֆին՝ անդրադառնալով Թել Ավիվի և Հայֆայի վրա նախորդ հարձակումներին:- Մենք աշխատում ենք սիոնիստական թշնամու ուժերին շարունակական ցավալի հարվածներ հասցնելու ուղղությամբ։ Մենք ապրում ենք բաց, զգայուն և երկարաժամկետ պատերազմի փուլում և հաշվի ենք առնում առճակատման բոլոր հնարավորությունները»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այս շաբաթ սպառնալիք է հնչեցրել Եմենի հութիների դեմ այն բանից հետո, երբ Եմենից բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի կենտրոն մասի ուղղությամբ:
«Հութիներն արդեն պետք է իմանային, որ մենք մեծ գին ենք պահանջում մեզ վնասելու ցանկացած փորձի դիմաց», -հայտարարել էր նա կառավարության նիստում:





























