Վրաստանի կառավարության ռուսամետ կողմնորոշումն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, և այն համառորեն երկիրը տանում է դեպի ներքին առճակատում, ճեպազրույցում հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ձայների շնորհիվ ընտրություններում հաղթելու հույս չունի և փորձում է հասարակությանը տանել առճակատման, որպեսզի այնուհետև օրինականացնի ուժի կիրառումը»,- ասել է Զուրաբիշվիլին, հաղորդում է NGnewsgeorgia-ն։
Նա նշել է, որ իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավը, դրական խոստումների փոխարեն, «կազմված է վախից, սպառնալիքներից և վրեժխնդրության խոստումներից». «Դրա համար մեզ ասում են, որ դրսից ինչ-որ մեկը հեղափոխություն և պետական հեղաշրջում է ուզում, և մենք (ընդդիմությունը) նույնպես սա ենք ուզում... Սա մի թեմա է, որը մեզ կտանի դեպի այն պահը, երբ ուժի կիրառումը (որը, հուսով եմ, չեն կիրառի) նրանց աչքում օրինական կլինի»։
Իշխանության ռուսամետ կողմնորոշումը Վրաստանը ներքին առճակատման է տանում. նախագահ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























