Խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում սեպտեմբերի 24-ին քննարկել են Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի հարցը։
Թափուր տեղին հավակնում է ընդամենը մեկ թեկնածու։ Նա ֆինանսիստ, ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լեւոն Սահակյանն է՝ ծնվ. 1984թ.։ Նրա թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը։
Լեւոն Սահակյանի թեկնածության հարցը որոշ քննարկումներից հետո արժանացել է մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։





























