Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը: Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նշեց, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն իրենց  հետագա բոլոր գործողությունները։

«Այո՛, մենք քննարկել ենք մեր բոլոր գործողությունները, մեթոդաբանությունը, մարտավարությունը, որոնք մեզ խոչընդոտել են կամ ինչ-որ ձևով արգելել են, որ մեր ծրագրի վերջնարդյունքին հասնենք:

Այո՛, սա պայքար ու շարժում է, որը սահմանափակված չէ կուսակցական գաղափարախոսությամբ, այլ յուրաքանչյուրի պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից: Այս պայքարն անձնական գիտակցության, անձնական դրսևորման միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց է, ինձ համար սա կյանք է»:

Սրբազանի խոսքով, շատերն ասում են, թե պայքարը ծրագիր չկա. «Մեր ծրագիրը մեկն է՝ չաիրքի հեռացումը։  Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է»:

Բագրատ Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։