Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է 2024 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, հայտնում է Апсныпресс-ը։

«Հերթական անգամ լսեցինք Վրաստանի ղեկավարության հռետորաբանությունը, որը վերստին կրկնվում էր նույն առասպելական եզրույթներով։ Կարծում ենք՝ եթե Վրաստանի ղեկավարությունը նույն ոգով շարունակի, անցյալի հաղթահարման հարցում մենք դրական արդյունքների չենք հասնի»,- ասված է գերատեսչության մեկնաբանության մեջ։

Աբխազիայի ԱԳՆ-ն վերստին Վրաստանին կոչ է արել ստորագրել ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ և Աբխազիայի Հանրապետությունը ինքնիշխան և անկախ պետություն ճանաչել։