ՀՀ Ազգային ժողղովի նիստում հոկտեմբերի 1-ին քննարկվում է հանրապետության Կենտրոնական բանկի Խորհրդի անդամի ընտրության հարցը։
Թափուր պաշտոնին հավակնում է մեկ թեկնածու։ Նա ֆինանսիստ, ԿԲ Խորհրդի նախկին անդամ Լեւոն Սահակյանն է, ծնվ. 1984թ.։ Նրա թեկնածությունն առաջադրել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։





























