Լիբանանի հարավում Իսրայելի ցամաքային գործողության հիմնական թիրախը սահմանից մոտ երեք մղոն (4,8 կիլոմետր) հյուսիս գտնվող լեռնաշղթան է: Այդտեղից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հնարավորություն ունի հարձակվել Իսրայելի վրա, այդ թվում՝ հակատանկային հրթիռներով, հայտնում է ABC-ն։ Ակնկալվում է, որ գործողությունը կտևի ոչ ավելի, քան մի քանի շաբաթ, ըստ նրա անվտանգության աղբյուրների:

Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց հարավային Լիբանանում ցամաքային գործողություն սկսելու մասին՝ նպատակը համարելով «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների ոչնչացումը։ Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, իսրայելական բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ ինը զինվորի մահվան մասին։ Զոհերի թվում են էլիտար «Էգոզ» և «Գոլանի» ստորաբաժանումների մարտիկներ։ Կորուստներ է կրում նաեւ լիբանանյան բանակը։