Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշանակել է 21 նոր կարդինալների՝ զգալիորեն մեծացնելով կարդինալների կոլեգիայի քանակը և ավելի ամրապնդելով իր ազդեցությունը պրելատների խմբի վրա, որոնք մի օր ընտրելու են իր իրավահաջորդին, հայտնում է Associated Press-ը։
Պատմության մեջ առաջին լատինամերիկյան պապի կողմից նշանակված կարդինալների թվում են Հարավային Ամերիկայի մի քանի խոշոր թեմերի և արքիթեմերի առաջնորդները: Նրանց թվում են Արգենտինայի Սանտյագո դել Էստերոյի, Բրազիլիայի Պորտո Ալեգրիի, Չիլիի Սանտյագոյի, Էկվադորի Գուայակիլի և Պերուի Լիմայի կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները:
Դեկտեմբերի 8-ին նոր կարդինալներն իրենց կարմիր գլխարկները կստանան կոնսիստորիայի արարողության ժամանակ, կարևոր տոնական օր, որն, ըստ էության, Հռոմում պաշտոնապես բացում է Սուրբ Ծննդյան շրջանը:
Դեռևս կիրակի օրվա հայտարարությունից առաջ Ֆրանցիսկոս պապն արդեն նշել էր ընտրելու տարիքի կարդինալների ճնշող մեծամասնության անունները, որոնք մի օր կքվեարկեն կոնկլավում՝ ընտրելու իր իրավահաջորդին: Մինչև կիրակի Ֆրանցիսկոսը նշանակել էր կոնկլավում քվեարկելու իրավունք ունեցող մինչև 80 տարեկան 92 կարդինալների, որոնք, այսպիսով, իրավունք ունեն քվեարկելու կոնկլավում՝ ժամանակին Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի նշանակած 24 և սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի նշանակած 6 կարդինալի համեմատ:





























