78 տարեկան հասակում մահացել է կարդիովիրաբույժ, ակադեմիկոս Ե.Ի. Չազովի անվան սրտաբանության կենտրոնի վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ռենատ Ակչուրինը։ 1996 թվականին նա ղեկավարել է բժշկական խումբը, որը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի սրտի վիրահատությունն է կատարել, գրում է Коммерсант-ը։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ակչուրինը միջազգայնորեն ճանաչված հեղինակություն էր սրտանոթային վիրաբուժության ոլորտում։ Նա Ռուսաստանի Դաշնությունում ստեղծել է այնպիսի ուղղություններ, ինչպիսին սիրտմիկրոանոթային և հիբրիդային սրտի վիրաբուժությունն է և մեծ ներդրում է ունեցել անոթային վիրաբուժության զարգացման գործում։
Ակադեմիկոս Ակչուրինն առաջինն էր, որը Եվրոպայի և Ռուսաստանի կլինիկական պրակտիկայում ներմուծեց կորոնար զարկերակների վրա վիրահատությունների բարձր արդյունավետ միկրովիրաբուժական տեխնիկա, որը հնարավորություն տվեց նվազեցնել մահացությունը սրտամկանի ռեվասկուլյարիզացիայի ժամանակ: Ակչուրինը դարձավ սրտի վիրաբուժության համընդհանուր ճանաչում ունեցող դպրոցի հիմնադիրը. նրա ղեկավարությամբ պատրաստվել և պաշտպանվել են 9 դոկտորական և 36 թեկնածուական ատենախոսություններ։ Նա ավելի քան 900 գիտական աշխատությունների հեղինակ է։





























