Սուրբ Թերեզայի հիվանդանոցը եւ «Ալ-Ռասուլ Ալ-Ազամ» հոսպիտալը ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը Իսրայելի Պաշտպանության բանակի ավիացիայի հարվածների պատճառով, որոնք հասցվում են Բեյրութի հարավին։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Բեյրութի հարավին հասցվել է առնվազն յոթ ավիահարված։





























