Իսրայելցի զինվորականները 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո ձերբակալել են ընդհանուր առմամբ 108 պաղեստինցի լրագրողի Գազայի հատվածում եւ Հրոդանան գետի Արեւմտյան ափին։

Ձերբակալվածների աջակցության եւ մարդու իրավունքների ասոցիացիայի այս տվյալները փոխանցել է Al Jazeera հեռուստաալիքը։

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ Իսրայելը ձերբակալման մեջ է պահում պաղեստինյան ԶԼՄ-ների 58 աշխատակցի։ Նրանց թվում են վեց կանայք, որոնց ինքնությունն արդեն հաստատված է։ Ընդհանուր առմամբ, ինչպես նշել են ասոցիացիայում, հակամարտության սկզբից իսրայելական կողմը կայացրել է ավելի քան 9 հազար որոշում պաղեստինցիների, այդ թվում կանանց եւ երեխաների վարչական ձերբակալման մասին։