Ախուրյան գյուղում, դեկտեմբերի 5-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21013»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Առափի գյուղի բնակիչ, 78-ամյա Սաշա Գեւորգյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծերունին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն երեկոյան մահացել է:

Կատարվում է քննություն: