Լոս-Անջելեսի իրավապահները ձերբակալել են Մայք Թայսոնին: Ոստիկանությունը երկաթե Մայքին կասկածում է Լոս-Անջելեսի օդանավակայանում լուսանկարչի վրա հարձակվելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Թայսոնը ձերբակալվել է միջադեպից անմիջապես հետո: Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով, ծեծկռտուքը տեղի է ունեցել դրամարկղի մոտ: Ինչպես պնդում է լուսանկարիչը, Թայսոնի հարվածից, նա ընկել է գետնին եւ ջարդել ծնոտը:
Իր հերթի բռնցքամարտիկի ներկայացուցիչ Թեմմի Բրուկը չի հերքել, որ միջադեպը տեղի է ունեցել, սակայն պնդել է, որ Թայսոնը գործել է ինքնապաշտպանության սահմաններում, քանի որ վախեցել է, որ չափից դուրս ագրեսիվ լուսանկարիչը կարող է վնասել իր կնոջն ու երեխային, որոնց հետ ժամանել էր օդանավակայան: Երկու կողմն էլ միմյանց դեմ մեղադրանքներ են առաջադրել վնասվածքներ հասցնելու համար:
Նշենք, որ Մայք Թայսոնը ծնվել է 1966թ. հունիսի 30-ին: Նա մեծացել է Բեդֆորդ-Սթայվեսանտի փողոցներում՝ Բրուքլինում: Նրա մանկությունը դժվար է հաջող համարել: Նա չի ճանաչել իր հորը, իսկ մայրը մահացել է քաղցկեղից, երբ ինքը 15 տարեկան էր: Նրա կյանքում շրջադարձային եղավ, երբ մարզիչը՝ մինչ այդ աշխարհի բացարձակ չեմպիոն Ֆլոյդ Պետերսոնին ու աշխարհի չեմպիոն Խոսե Տորեսին մարզած Կոնստանտին Դ՜Ամատոն որդեգրեց նրան: 1985թ. Թայսոնը մտել է պրոֆեսիոնալ սպորտ, եւ նույն տարում դարձել աշխարհի չեմպիոն WBC վարկածով, ապա եւ WBA եւ IBF վարկածներով: բացի անասելի ուժի՝ց Թայսոնը հայտնի է նաեւ իր սկանդալային խառնվածքով: նա մեկ անգամ չէ, որ ընկել է իրավապահների ուշադրության տակ, ինչպես կռիվների, այնպես էլ այլ արարքների, օրինակ՝ բռնաբարության համար:


























