Հայաստանի վարչապետի Տիգրան Սարգսյանն ու առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը  Շիրակի մարզի Ամասիա համայնքում մասնակցել են համայնքային կենտրոնի եւ Առողջության կենտրոնի բացման արարողություններին:

Ինչպես Ամասիայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, Առողջության կենտրոնի վերանորոգումը իրականացվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հյուրերը շրջել են շահագործման հանձնված շենքում, ծանոթացել բուժհաստատության պայմաններին:

Այնուհետեւ վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ամասիայի կարի ֆաբրիկա, հետեւել ընթացող աշխատանքներին, որից հետո Տիգրան Սարգսյանը հեռացել է:  Լրագրողների հարցերին պատասխանելու ցանկություն վարչապետը չի հայտնել, նշելով, թե շտապում է:

Ինչ վերաբերում է Առողջության կենտրոնի շինաշխատանքներին, ապա ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, այն համալրված է ժամանակակից սարքավորումներով, սակայն մասնագետ կադրերի պակասը դեռեւս մնում է չլուծված: