Կառավարության նոր ռազմավարությունը` խթանել արտահանումը, տնտեսական քաղաքականության հեղափոխական եւ սկզբունքային փոփոխություն է: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` Հայաստանի նախկին տարիների տնտեսական քաղաքականությունը հիմնվում էր Արժույթի Միջազգային Հիմնադրամի Վաշինգտոնյան կոնսեսուսի վրա, որը սահմանափակում էր պետության միջամտությունը տնտեսական գործընթացների վրա:

Այն հարցին, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում խթանել արտահանումը, Վ. Սաֆարյանը չկարողացավ հստակ պատասխաններ տալ: Արտահայտելով իր կարծիքը` Վ. Սաֆարյանն ասաց, որ կառավարությունը պետք է վարկավորի արտահանողներին, եւ պետք է քայլեր ձետնարկի դրամն արժեզրկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական ֆորումում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերական զարգացման ռազմավարությունը, ըստ որի` 11 ճյուղերում մշակվելու են արտահանման ընդլայնման ծրագրեր` պետություն-մասնավոր սեկտոր համագործակցությամբ: Այս պահին այդպիսի ծրագրեր մշակված են 3 ճյուղերում` կոնյակագործություն, դեղագործություն եւ ճշգրիտ սարքաշինություն: