Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ-ն հարակից հատվածի բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն: