«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր չէ փոխել սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԲՀԿ անդամ Արամ Սաֆարյանը:

«Նախարարի փոփոխության մասին բոլոր այդ խոսակցությունները հերյուրանք են կամ ինչ-որ մեկի պատվերը: Մենք գոհ ենք մեր նախարարից, նա լավ է աշխատում: Ծայրահեղ դեպքում, կուսակցությունում նրան հետ կանչելու հարցը չի էլ քննարկվել»,- հայտարարեց Սաֆարյանը:

Նշենք, որ օրերս մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե «Բարգավաճ Հայաստան» կոսւակցությունը մտադիր է փոխել սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանին: Որպես այդ պաշտոնի հիմնական հավակնորդներ նշվում էին ԲՀԿ ներկայացուցիչներ Վարդան Բոստանջյանի կամ Մխիթար Մնացականյանի (Հայաստանի Կարմիր խաչի նախկին ղեկավարի) անունները: