ՀՀ կենտրոնական բանկն առաջարկում է գնաճի թիրախը 4%-ից (+/-1,5%) նվազեցնել 3%-ի։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 28-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, գնաճի ավելի ցածր թիրախը բնորոշ է արդյունավետ դրամավարկային քաղաքականությամբ զարգացած երկրներին։ «Առաջիկայում Կենտրոնական բանկը նախատեսում է սկսել այդ հարցի քննարկումը կառավարության հետ»,- հավելեց Գալստյանը։

Հասանելի է
русский

























