Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 12-ին կայացած նիստում նպատակահարմար չի համարել «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած՝ ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրն այս փուլում աննպատակահարմար է համարում ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն ու ընդունումը:
Նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:




























