ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ​​ներկայացուցիչ Ահմեդ Յըլդըզը հայտարարել է «Համատեղ նամակ» նախաձեռնության մեկնարկի մասին, որը կոչ է անում դադարեցնել զենքի մատակարարումը Իսրայելին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Յըլդըզն ընդգծել է, որ Գազայում «բոլոր սահմանները հատվել են», և Իսրայելը «ռազմական աննախադեպ հանցագործություններ» է կատարում՝ տարածաշրջանը հասցնելով լայնամասշտաբ պատերազմի շեմին։ Նա միաժամանակ նշել է, որ Իսրայելը շարունակում է նպատակային հարձակումներ իրականացնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության վրա՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։

Թուրք դիվանագետը մատնանշել է նաև Իսրայելի և Լիբանանի, Սիրիայի և Իրանի միջև աճող լարվածությունը։ Նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ անհապաղ հրադադարի հասնելու, մարդասիրական անարգել օգնություն ապահովելու և միջազգային իրավունքը հարգելու համար: