Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է իր նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ (ICBM) Hwasong-19-ը, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:
Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան հազար կմ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի մեջ է եղել ռեկորդային 86 րոպեի ընթացքում և այս ընթացքում բարձրացել է իր բոլոր ժամանակների առավելագույն բարձրությանը՝ ավելի քան 7 հազար կմ: Այն անցել է հազար կմ տարածություն և ընկել ճապոնական Օկուշիրի կղզուց մոտ 200 կմ դեպի արևմուտք՝ Հոկայդոյի մոտ՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Հոկտեմբերի 31-ին KCNA-ն հաղորդել է, որ Հյուսիսային Կորեան «շատ կարևոր փորձարկում» է իրականացրել՝ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը գործարկելով:





























