Բեռլինում տարածաշրջանային գնացք է այրվել Արենսֆելդե կայարանում։ Այս մասին գրում է գերմանական Bild թերթը։

«Գնացքն այրվել է ողջ երկարությամբ։ Գնացքի մեքենավարին և ուղեկցորդին բժշկական օգնություն է ցուցաբերվել»,- հայտնում է պարբերականը։

Գնացքում ուղևորներ չեն եղել։ Հրշեջ խումբը լայնածավալ գործողություն է սկսել։ Դեպքի վայրում է նաև դաշնային ոստիկանությունը։

Ականատեսների վկայությամբ, նախքան հրդեհի բռնկումը շատ ծուխ է եղել։ Երկաթուղային կայարանը ներկայումս փակ է։