Իսպանական Renfe երկաթուղային օպերատորը վատ եղանակի պատճառով Կատալոնիայի ինքնավար համայնքում քաղաքամերձ գնացքների սպասարկումը դադարեցրել է։

«Եղանակային անբարենպաստ պայմանների և հորդառատ անձրևների մասին նախազգուշացումներից ելնելով՝ Rodalies de Catalunya բոլոր գծերի ծառայությունները մինչև տեղական ժամանակով առնվազն 14:00-ն դադարեցվում են»,-ասված է Renfe X-ում հրապարակված հայտարարության մեջ: Իր հերթին, Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն X-ում հայտարարել է, որ եղանակային վատ պայմանների պատճառով 15 ինքնաթիռներ, որոնք պետք է վայրէջք կատարեին Բարսելոնայի օդանավակայանում, ստիպված են եղել վայրէջք կատարել այլ օդանավակայաններում։

Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունն անձրևի պատճառով Բարսելոնայի տարածքում հայտարարել է եղանակային առավելագույն վտանգի մակարդակ։