Միացյալ Նահանգները Հարավային Կորեային կվաճառի չորս ռազմական նշանակության ինքնաթիռ՝ 4,92 մլրդ դոլար արժողությամբ։ Այս մասին տեղեկացրել են ԱՄՆ պետդեպարտամենտը եւ Պենտագոնի պրոֆիլային գերատեսչությունը։

Սեուլի հետ պայմանավորվածությունների շրջանակում նախատեսված են CFM56 ռեակտիվ շարժիչների, ռադիոկայանների եւ թվային ընդունիչների, հրիթռային գրոհի նախազգուշացման սարքերի եւ անձնակազմի ուսուցանման տրամադրում, տեխսպասարկում։

Վաճառքը «կբարելավի Կարեայի Հանրապետության ունակությունը՝ դիմակայելու ընթացիկ եւ գալիք սպառնալիքներին»։ ԱՄՆ իշխանությունները հավաստիացնում են, որ գործարքները «չեն փոխի բազային ռազմական հավասարակշռությունը» տարածաշրջանում։ Ինչպես նշվել է փաստաթղթում, վաճառքի արդյունքում «բացասական ազդեցություն չի լինի պաշտպանության ամերիկյան համակարգի մարտական պատրաստվածության վրա»։

Վաշինգտոնի վարչակազմը արդեն տեղեկացրել է Կոնգրեսին իր ընդունած որոշման մասին։ ԱՄՆ օրենսդիրներն այժմ 30 օր ունեն պայմանավորվածությունների ուսումնասիրման եւ դրա հնարավոր արգելման համար։