Բարենցի ծովում ձկնորսական նավը, որում 12 մարդ է եղել, վթարի է ենթարկվել, «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

«Ալիոտ ձկնորսական նավը Բարենցի ծովում կորցրել է արագությունը Մուրմանսկի շրջանի ափից ավելի քան 60 ծովային մղոն հեռավորության վրա՝ պտուտակի խափանման պատճառով։ Նավի վրա 12 մարդ կա»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նախնական տվյալներով՝ անձնակազմից ոչ ոք չի տուժել։ Մարդիկ նավի վրա են։ Փրկարարական գործողություն է սկսվել։