Դոնալդ Թրամփը հատուցման վրա հիմնված քարոզարշավ է վարել։ Այժմ նա ունի բոլոր հնարավորությունները դա անելու համար, կարծում է Politico պարբերականի հոդվածագիրը։

Լրատվամիջոցը գրում է, որ տարիներ շարունակ Թրամփը սոցցանցերում վրեժխնդիր լինելու և իր քաղաքական հակառակորդներին, քննադատներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հետապնդելու, բանտարկելու, արտաքսելու և նույնիսկ մահապատժի ենթարկելու կոչեր է հնչեցրել։

«Այժմ, երբ նա հաղթեց, նա ունի և՛ ժողովրդական մանդատ, և՛ իշխանություն՝ սկսելու իր պատժի հարթակի իրագործումը: Թրամփի շատ կողմնակիցներ սպառնալիքները գնահատեցին իբրև նախընտրական հռետորաբանություն, որն ուղղված է նրա դիրքերի ամրապնդմանը: Նրանք նշել են, որ նախագահ լինելու առաջին չորս տարիների ընթացքում իր թշնամիների դեմ պայքարելու նրա կոչերը հազվադեպ են հանգեցրել կոնկրետ գործողությունների:

Ըստ Politico-ի՝ Թրամփի «սև» ցուցակում են ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, նրա նախընտրական մրցակիցը՝ փոխնախագահ Քամալա Հարիսը, նախկին նախագահ Բարաք Օբաման, հատուկ խորհրդական Ջեք Սմիթը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այլք։