Բրազիլիայից Պանամա չվերթի ժամանակ կատաղած ուղևորին ծեծի են ենթարկել, երբ վերջինս փորձել է բացել վթարային դուռը, հայտնում է New York Post-ը։
«Բորտուղեկցորդուհին սկսեց բղավել, իսկ մյուսը փորձեց զսպել նրան, բայց չկարողացավ, քանի որ նա չափազանց ուժեղ էր»,-պատմել է քաոսային տեսարանն արձանագրած 51-ամյա ֆոտոլրագրող Կրիշտիանու Կարվալյոն:
Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Copa Airlines ավիաընկերության CM204 չվերթում՝ Բրազիլիայից Պանամա Սիթի (Պանամա) թռիչքի ընթացքում:
Թռիչքը հանգիստ է ընթացել, սակայն վայրէջքից 30 րոպե առաջ ուղևորներից մեկը սննդով սկուտեղից պլաստիկ դանակով նետվել է ինքնաթիռի հետևի հատված և փորձել պատանդ վերցնել բորտուղեկցորդուհուն՝ ինքնաթիռի դուռը բացելու նպատակով։
«Նա զգուշացումից հետո անցավ հետևի վթարային դռնակի մոտով»,-հիշում է Կարվալյոն: «Այնուհետև նա սկսեց առաջ շարժվել և փորձեց բացել դռնակը»:
Այդ ժամանակ ուղևորները օգնության են շտապել և կռվի մեջ մտել տղամարդու հետ՝ նրան կասեցնելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ տղամարդը սկզբում դիմադրել է, ուղևորներին հաջողվել է կանգնեցնել նրան՝ արյունահոսելու և գիտակցությունը կորցրելու աստիճան ծեծելով օրինազանցին։
Copa Airlines ավիաընկերության ներկայացուցիչը պնդում է, որ Պանամայում վայրէջք կատարելուց հետո «ազգային անվտանգության աշխատակիցները մտել են օդանավ և հեռացրել ուղևորին՝ նրան ներկայացնելով դատական մարմիններին»։
Ավիաընկերությունը գովել է անձնակազմին և ուղևորներին, որոնք միավորվել են ուժերը՝ չարագործին կասեցնելու համար:





























