Երկար տարիների ընթացքում հայկական բանկային համակարգի ROE-ն (զուտ շահույթի եւ կապիտալի հարաբերակցությունը) 10 տոկոսից ցածր էր, մինչդեռ վերջին տարիներին հասել է 20 տոկոսի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 7-ին ասել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։
Դա, նրա գնահատմամբ, համապատասխանում է եվրոպական եւ ամերիկյան բանկերի մակարդակին։ Նա նշել է, որ բանկային համակարգի շահույթը շարունակում է մնալ կայուն մակարդակում։ «2-3 տարվա ընթացքում հայկական բանկերի շահույթը (հաշվի առնելով զուտ շահույթի եւ կապիտալի հարաբերակցությունը) սկսել է համապատասխանել այն շահույթին, որը ստանում են եվրոպական բանկերը»,- նշել է Ազատյանը։
Նա չի համաձայնել այն կարծիքին, որ հարկերը կոմերցիոն բանկերի համար պետք է ավելանան։




























