Մայնի Ֆրանկֆուրտում ձերբակալվել է ԱՄՆ մի քաղաքացի, ով կասկածվում է ԱՄՆ զինված ուժերի մասին Չինաստանին հետախուզական տվյալների փոխանցման մեջ, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով գերմանական իշխանություններին։

Հայտարարության մեջ դաշնային դատախազությունը նշել է, որ մինչև վերջերս կասկածյալը «աշխատում էր Գերմանիայում ԱՄՆ զինված ուժերի համար»:

Դատախազները հավելել են, որ այս տարի ինչ-որ պահի կասկածյալը «կապվել է Չինաստանի պետական ​​կառույցների հետ և նրանց ԱՄՆ գաղտնի ռազմական տեղեկություն տրամադրել առաջարկ արել՝ Չինաստանի հետախուզական ծառայություններին փոխանցելու համար»: Դատախազությունում չեն հստակեցրել, թե երբ է արվել առաջարկը։

Կասկածյալը «խնդրո առարկա տեղեկությունը ձեռք է բերել ԱՄՆ բանակում աշխատելու ընթացքում», հայտարարսել են դատախազները՝ հավելելով, որ քննիչները խուզարկել են նրա բնակարանը։

Ավելի ուշ «մեղադրյալը կներկայանա Դաշնային դատարանի հետաքննիչ դատավորի առջև»,-նշել են դատախազները՝ հավելելով, որ դատավորը «նրան կալանավորելու վճիռ կընդունի և կորոշի խափանման միջոց կալանքը կիրառելու մասին»։