Իսրայելի պաշտպանության նոր նախարար Իսրայել Կացն ուրբաթ հավանություն է տվել 7000 հրամանի արձակմանը հաջորդ շաբաթվանից ծայրահեղ ուղղափառ տղամարդկանց բանակ զորակոչելու համար, ինչը վրդովեցրել է իշխող կուսակցության ծայրահեղ ուղղափառ կոալիցիոն գործընկերոջը՝ Միացյալ Թորայի հուդայականությանը, գրում է Times of Israel-ը։
Որոշումն արդեն ընդունել էր պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտը այս ամսվա սկզբին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից նրան պաշտոնանկ անելուց մեկ օր առաջ։ Կացը չի չեղարկել որոշումը, ինչպես ոմանք ակնկալում էին, և Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այս շաբաթվա սկզբին այտարարեց, որ կշարունակի Գալանտի քայլը:
Ծայրահեղ ուղղափառ տղամարդկանց բանակ զորակոչելու առաջին 1000 հրամանագրերը կուղարկվեն կիրակի, իսկ մնացածն՝ առաջիկա ամիսների ընթացքում:




























