Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան և խորհրդարանի պատգամավորները բանակցություններ են վարում Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի հետ, հաղորդում են Апсныпресс-ը և Sputnik-Абхазия-ն։
Հաղորդվում է, որ ցուցարարները վերահսկողություն են սահմանել կառավարական շենքերի համալիրի նկատմամբ։ Նրանք պահանջում են Բժանիայի հրաժարականը և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում։
Առավոտյան ընդդիմության կոչով մարդիկ սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ։ Բարձրագույն օրենսդիր մարմինը պետք է քննարկեր Ռուսաստանի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն պատգամավորների որոշմամբ հանդիպումը չեղարկվել է։




























